Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիք. Ջերմաստիճանը կաբրձրանա 5-6 աստիճանով

14-08-2019 10:25

Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը: Օգոստոսի 14-ից սկսած մինչև օգոստոսի 16-ը ներառյալ բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը 16:00-18:00 ընկած ժամանակահատվածում կհասնի +38․․․+39, առանձին ցածրադիր հատվածներում նույնիսկ +40 աստիճանի: Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում պահպանվելու է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը»,-նշել է Գագիկ Սուրենյանը:

Lragir.am,
14-08-2019 10:25