ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել հայկական երկու ընկերության նկատմամբ

14-08-2019 11:08

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել աշխարհի մի շարք երկրների տարբեր ընկերությունների դեմ: Դրանց թվում հայկական երկու ընկերություններ կան, որոնք համագործակցել են ամերիկյան պատժամիջոցների ցանկում գտնվող իրանական ընկերությունների հետ: Խոսքը Մարկել ՓԲԸ-ի և Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի մասին է: ԱՄՆ Առևտրի նախարարության փաստաթղթում նշված է, որ ԵԿՄԳԻ-ն առանց անհրաժեշտ արտոնագրերի ԱՄՆ է արտահանել, իսկ կազմակերպության ղեկավարը, որը նաև Մարկելի նախագահն է, համագործակցել է պատժամիջոցների տակ գտնվող իրանական ընկերության հետ: Պատժամիջոցների ցանկում կազմակերպություններ կան Վրաստանից, Չինաստանից, Բելգիայից, Կանադայից, Ռուսաստանից, Հոնգ Կոնգից, Մալայզիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, ԱՄԷ-ից:

Lragir.am,
14-08-2019 11:08