Պարբերաբար նման խանութների գործունեությունը ստուգվում է. ՊՆ խոսնակ

14-08-2019 11:07

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Մամուլում բարձրացված հարցերից մեկին ի պատասխան նշենք, որ ՀՀ ՊՆ-ը Զինառի գործունեությունը համակարգում է, և բոլոր այն ընկերությունները, որոնք նոր պայմանագրեր են կնքել Զինառի հետ, պարտավորվել են վաճառվող ապրանքների գները պահպանել տվյալ տարածաշրջանի գների սահմաններում: Պարբերաբար նման խանութների գործունեությունը ստուգվում է: Սակայն եթե ունեք առարկայական խախտման դեպքեր, խնդրում ենք տեղեկացրեք ՀՀ ՊՆ, որ մեր վերհասկողական մարմինները զբաղվեն խախտումներով:

Lragir.am,
14-08-2019 11:07