Տուն առ տուն այցելելու ենք Արցախում բնակվող մեր վիրավոր տղաներին. Արմեն Մուրադյան

14-08-2019 00:25

Բակո Սահակյանը Զինվորների կենտրոնին ավտոմեքենա է նվիրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Նա մասնավորապես նշել է. «Հասանք ԱՐՑԱԽ !!! Տուն առ տուն այցելելու ենք Արցախում բնակվող մեր վիրավոր տղաներին ու փորձելու ենք փոխել նրանց կյանքի որակը եւս: Արցախի նախագահ Բակո Սահակյանը Զինվորների կենտրոնին է նվիրել այս նոր ավտոմեքենան: Մեր աշխատակիցներին բարի ճանապարհ եմ մաղթում Արցախում, եւ խոստանում՝ շուտով էլ ավելի լավ լուր կլսեք: Սա մեր նոր նախագծի սկիզբն է

Lragir.am,
14-08-2019 00:25