Նախիջևանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը հանդիպել է հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներին

14-08-2019 00:56

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը հանդիպել է հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներին Ահմեդ Հոսեյնին Նախիջևանի Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Տալիբովի հետ հանդիպմանը շնորհավորել է Էիդ ալ-Ադհա տոնի կապակցությամբ և ուրախություն հայտնել Իրանի ու Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ և ընդգծել այդ կապերի խորացումն ու շարունակակնությունը: Իրանի Գլխավոր հյուպատոսությունը Նախիջևանում գործում է 1992 թվականից և կարևոր դեր է խաղացել հանրապետության ու Իրանի հարևան նահանգների հարաբերություննեի զարգացման գործում:

Lragir.am,
14-08-2019 00:56