ՀՀ-ն քվեարկում է՝ ելնելով իր ազգային շահերից և ոչ թե այլ երկրների հաճոյանալու ցանկությունից. ՀՀ ԱԳՆ

14-08-2019 13:50

Հայաստանը միջազգային կառույցներում քվեարկությունների ժամանակ առաջնորդվում է իր ազգային շահերով՝ հաշվի առնելով ներկայացված բանաձևերի բովանդակությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունների վերաբերյալ «Ամերիկայի ձայնի» վերլուծությանն ու դրան հաջորդած՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հրապարակմանը: «ՀՀ-ն քվեարկում է՝ ելնելով իր ազգային շահերից՝ հաշվի առնելով ներկայացված բանաձևերի բովանդակությունը, նախապատմությունը, քննարկման ընթացքը, այլ ոչ թե այլ երկրների հաճոյանալու ցանկությունից: Ավելին, «Ամերիկայի ձայնի» վերլուծությունը հիմնվում է վերլուծական աղյուսակների մեթոդի վրա, որն ինքնին թերի է` հաշվի չի առնում ձեռնպահ քվեն, ինչը քվեարկությունների մեջ մեծ տոկոս է կազմում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Նաղդալյանը:

Lragir.am,
14-08-2019 13:50