Զոհրաբ Մնացականյանը քաղաքական երկխոսության պակաս չի տեսնում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում

14-08-2019 14:14

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում քաղաքական երկխոսության պակաս չի տեսնում: «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանը հայտնեց օգոստոսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում: «Ուշադրություն դարձնենք, թե որքան ակտիվ է եղել Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև քաղաքական երկխոսությունն այս շրջանում: Այս տարվա ընթացքում երկխոսության շարունակականությունը և մակարդակը սկզբունքորեն մեզ համար բավարար են: Ինչ վերաբերում է բարձր մակարդակով հանդիպմանը, սա եղել և մնում է մեր օրակարգի մեջ, վստահ եմ` այդ պահը կգա, բայց նույնիսկ ներկայիս դինամիկային, եթե գնահատական տանք, տեսնենք, թե ինչ հանդիպումներ են եղել, ինչ մակարդակներում, և ինչ հաճախականությամբ, այդ առումով մենք որևէ դեֆիցիտ քաղաքական երկխոսության բարձր մակարդակով չենք ունեցել այս տարվա ընթացքում»,- ասաց Մնացականյանը:

Lragir.am,
14-08-2019 14:14