Մնացականյանն անդրադարձավ ԱՄՆ կողմից Արցախին տրամադրվող օգնության կրճատման վերաբերյալ հարցին

14-08-2019 14:19

Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Արցախին տրամադրվող օգնության հարցը Հայաստանի և ԱՄՆ միջև երկխոսության օրակարգային հարցերից է:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության կրճատման վերաբերյալ հարցին: «Սա յուրաքանչյուր տարի ընթացող բյուջեի արտաքին հատկացումների շուրջ վարվող բանակցությունների օրակարգ է: Սա նաև օրակարգ է մեր երկխոսության մեջ` Միացյալ Նահանգների հետ: Այդ առումով դեռ մենք ընթացքի մեջ ենք, աշխատում ենք այս հարցերի շուրջ: Սա շատ ակտիվ քննարկվող հարց է»,- ասաց Մնացականյանը:

Lragir.am,
14-08-2019 14:19