Երևանում կբացվի Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը

14-08-2019 14:35

Երևանում Ուրուգվայը գլխավոր հյուպատոսություն կունենա:  «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 14-ին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեցին Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Մենք այս շաբաթվա ընթացքում ունենալու ենք շատ ուրախալի մի իրադարձություն, երբ Երևանում կբացվի Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը: Մենք նախարարի հետ հանդիպեցինք Նյու Յորքում անցյալ տարի, նա ինձ ասաց, որ մտադրություն կա այդ դիվանագիտական կետը Երևանում բացելու, և այդ հարցը շատ սպասել չտվեց, և այս շաբաթվա ընթացքում մենք կունենանք նոր դիվանագիտական կետ Հայաստանում, մեր բարեկամ Ուրուգվայի կողմից»,- ասաց Մնացականյանը: Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան նշեց, որ հյուպատոսության բացումը վկայություն կլինի երկու երկրների միջև առկա կատարյալ հարաբերությունների մասին:

Lragir.am,
14-08-2019 14:35