Քննարկվել են արտահանման հիմնական խնդիրները

14-08-2019 14:32

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է մի շարք արտահանող ընկերությունների ներկայացուցիչների և Export Armenia խմբի հիմնադիրների հետ: Հանդիպման օրակարգում  էին արտահանմանն առնչվող հիմնական խնդիրները, որոնց բախվում են հայ արտադրողները: Քննարկվել են ցամաքային ճանապարհով դեպի ԵԱՏՄ արտահանմանն առչվող խոչընդոտները,մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ժամանակ: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են արտաքին շուկաներում արտահանողների հիմնական ռիսկերը, առաջարկելլուծման հնարավոր ուղիներ՝ բերելով նաև միջազգային փորձի օրինակներ: Քննարկվել են նաև փոքր և միջին ձեռնարկությունների կողմից արտադրվող ապրանքների արտահանման հատուկ խնդիրները: Անդրադարձ է եղել տրանսպորտալոգիստիկ խնդիրներին: Արտահանման խնդիրները քննարկելու նպատակովհամաձայնություն է ձեռք բերվելառանձին հանդիպում կազմակերպել բեռնափոխադրող ընկերություններիներկայացուցիչների հետ: Պայմանավորվածություն համաձայն տնտեսվարողները կներգրավվեն նաև համապատասխան ռազմավարական փաստաթղթերի մշակման աշխատանքներում:

Lragir.am,
14-08-2019 14:32