ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ բարելավել է անշարժ գույքի ապահովվածությամբ ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի և վարկային գծերի պայմանները

14-08-2019 15:05

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ զգալիորեն բարելավել է անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի և վարկային գծերի պայմանները: Բացի այն հանգամանքից, որ ավելացել է վարկի և վարկային գծերի առավելագույն գումարի շեմը՝ դառնալով ՀՀ դրամի համար 35,000,000, ԱՄՆ դոլարի և Եվրոի համար 70,000 համապատասխան, Բանկը նաև ներդրել է «Վարկային արձակուրդ» գաղափարը, համաձայն որի հաճախորդները հնարավորություն կստանան վարկի մարման ժամանակահատվածում, տարին երկու անգամ՝ մինչև երկու ամիս ժամկետով (ընդհանուր վարկի գործողության ընթացքում չգերազանցելով գումարային 10 ամիսը) չիրականցնել վարկի մայր գումարի մարումը, որի ընթացքում կվճարվեն միայն  հաշվեգրված տոկոսները, իսկ այդ ամիսների գծով նախատեսված վարկի գումարի մարումները հավասարաչափ բաշխվում են վարկի մնացած ժամկետի վրա: Ինչպես նշել են Բանկում նման պայմաների բարելավումը զգալի դրական ազդեցություն կունենա տվյալ սեգմենտի հաճախորդների համար: Պայմաններն ուժի մեջ են մտնում 21.08.2019 թ-ից:

Lragir.am,
14-08-2019 15:05