Պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նվազել է 6.4 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

14-08-2019 15:35

2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկլոլ Փաշինյանը: «2019 թվականի նույն ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով, կամ 9.6 տոկոսով: Աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման արդյունք է»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Lragir.am,
14-08-2019 15:35