Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին

14-08-2019 15:33

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տարիներ ի վեր կազմակերպության կողմից կատարված աշխատանքի համար և կարևորել Ամերիկայի հայկական համագումարի՝ համահայկական օրակարգի հարցերը բարձրաձայնելուն ուղղված գործունեությունը: Վան Գրիգորյանը փոխվարչապետին ներկայացրել է կազմակերպության առկա ծրագրերը և արդեն իսկ ուրվագծված հետագա քայլերը: Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման ռազմավարության առանցքային գաղափարների և երկրում նախատեսված բարեփոխումների հիմնական ուղղությունների շուրջ:

Lragir.am,
14-08-2019 15:33