Գարո Փայլանի կոչը մարաշցիներին

14-08-2019 15:39

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը Ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Ուրուգվայում բնակվող երեք քույր-եղբայրները ցանկանում են նախքան մահանալը տեսնել Մարաշը: Նա մարաշցիներին կոչ է անում իրականացնել նրանց երազանքը: Փայլանը գրել է. «Աշխարհի միւս ծայրը՝ Ուրուկուայի մէջ, քսան հազար անատոլուցի հայ կը բնակի: Անոնցմէ են այս երեք քոյր-եղբայրը, որոնց մեծագոյն երազն է տեսնել Մարաշը, նախքան իրենց մահը: Մարաշցինե՛ր, իրականացնենք անոնց երազանքը…»

Lragir.am,
14-08-2019 15:39