Ամերիկացիների պարտքը ռեկորդային մակարդակի է հասել

14-08-2019 16:25

2019 թվականի երկրորդ եռամսյակում ԱՄՆ բոլոր տնային տնտեսությունների պարտքը բանկերին ավելացել է 192 միլիարդ դոլարով և կազմել 13.86 տրիլիոն դոլար, որը երբևէ առավելագույն ցուցանիշն է: Այս մասին հայտնում է rbc.ru-ն՝ հղում անելով Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի հրապարակած տվյալներին: Պարտքի 68%-ը հիփոթեկային վարկերն են՝ մոտ 9.41 տրիլիոն դոլար: Մեկ եռամսյակում ամերիկացիների հիփոթեկային պարտքն ավելացել է 162 միլիարդ դոլարով՝ գերազանցելով 2008 թվականի առավելագույն ցուցանիշը:

Lragir.am,
14-08-2019 16:25