Դավիթ Տոնոյանը հանդիպել է Չինաստանի դեսպանին

14-08-2019 16:41

2019թ. օգոստոսի 14-ին ՀՀ պաշտպանական գերատեսչությունում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը՝ Հայաստանում Չինաստանի դեսպանության պաշտպանության հարցերով նոր ռազմական կցորդի հավատարմագրման կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունին` պաշտոնն ստանձնելու առթիվ և նորանոր հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ: Կողմերն արձանագրել են բոլոր ոլորտներում հայ-չինական հարաբերությունների և ռազմաքաղաքական երկխոսության բարձր մակարդակը, այդ թվում՝ պաշտպանական բնագավառում:  Կարևորվել է համագործակցության զարգացման ընդլայնումը: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:

Lragir.am,
14-08-2019 16:41