ՀՀ 424 կմ երկարությամբ ճանապարհահատվածների վրա տեղադրվել է 3892 ճանապարհային նշան

14-08-2019 17:28

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ մոտ 424 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածների վրա տեղադրել է 3892 ճանապարհային նշան: Նշանները տեղադրվել են հետևյալ հատվածներում՝ Մ-2 – Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման (կմ 28+912 – կմ 384+310), Մ-5 – Երևան – Արմավիր – Թուրքիայի սահման (կմ 10+420 – կմ 62+700), Հ-55 – Հրազդանի տրանսպորտային հանգույց – Ծաղկաձորի մարզահամալիր (կմ 0+000 – կմ 10+807, մոտեցումներ Ծաղկաձորի ճոպանուղուն կմ 0+000 – կմ 0+470, կմ 0+000 – կմ 0+880, կմ 0+000 – կմ 4+760): Մ-2 ճանապարհի վրա տեղադրվել է 2616 ճանապարհային նշան, Հ-55-ում՝ 586, Մ-5-ում՝ 690: Ճանապարհային նշանների մատակարարման և տեղադրման աշխատանքներն իրականացրել են «Սուարդի» ԲԸ-ի հայաստանյան մասնաճյուղը և «Պրեալյուքս» ՍՊԸ-ն (Իտալիա): Նշանները ներկրվել են Իտալիայից և համապատասխանում են միջազգային չափանիշներին: Ճանապարհային նշանների տեղադրման վայրերը կազմվել են նախագծային կազմակերպության կողմից և համաձայնեցվել ճանապարհային ոստիկանության հետ: Նշենք, որ նշանների տեղադրման ընթացքում արձանագրվել են վերջիններիս անհետանալու և վնասելու որոշ դեպքեր, ուստի բնակչությանը և վարորդներին հորդորում ենք խնամքով վերաբերվել ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ճանապարհային նշաններին և լուսային անդրադարձիչներին: Դրանց բացակայությունը կարող է ստեղծել վթարավտանգ իրավիճակ, ինչն էլ կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:

Lragir.am,
14-08-2019 17:28