Բարսելոնա-Երևան չվերթը ուշանում է օդանավի անիվներում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով

14-08-2019 17:50

Բարսելոնա-Երևան չվերթն իրականացնող օդանավի հիմնական անիվներում տեխնիկական խնդիրներ են հայտնաբարվել: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա ավիաընկերությունը». «Հարգելի ուղևորներ տեղեկացնում ենք Ձեզ, որ Արմենիա ավիաընկերության NGT 782` Բարսելոնա-Երևան չվերթը ուշանում է, օդանավի հիմնական անիվներում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով: Արմենիա ավիաընկերությունը արդեն կապ է հաստատել եվրոպայում գտնվող իր գործընկերների հետ նոր անիվների մատակարարումը Բարսելոնա արագացնելու, տեխնիկական խնդիրը վերացնելու համար: Այս պահին օպերատիվ աշխատանքներ են ընթանում խնդրի արագ կարգավորման և քաղաքացիների վերադարձը դեպ Երևան անվտանգ ապահովելու համար: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»:

Lragir.am,
14-08-2019 17:50