Ամուլսարի հանքը և ջրերը. հատվածներ եզրակացությունից

14-08-2019 19:29

Քննչական կոմիտեն այսօր հրապարակել է Ամուսլարի հանքավայրի վերաբերյալ Էլարդ ընկերության իրականացրած ուսումնասիրությունը: Ներկայացնում ենք հատվածներ ջրերի վրա հանքի շահագործման ազդեցության վերաբերյալ պատասխաններից: Փամբակ-Սևան-Սյունիքում խզվածքում ցանկացած շարժում կարող է ազդել Դատարկ ապարների լցակույտի ծածկի և միջնաշերտերի վրա: Բեկվածքը կարող է թթվային դրենաժի ազդեցությունը կրող ջուր տանել դեպի Կեչուտի ջրամաբար և/կամ Որոտան գետ: Ագարակաձորի բեկվածքի սահքը ևս կարող է ազդեցություն ունենալ Դատարկ ապարների լցակույտի, բացահայտնքի ետլիցքի և ծածկի կայնության և ամբողջականության վրա: Կոնտակտային ջրերի հիմնական բաղադրիչների կոնցենտրացիաները՝ երկաթ, ալյումին, նիտրատ, ամոնիակ, սուլֆատ, թերագնահատված են, որը կարող է հանգեցնել Պասիվ մաքրման համակարգի ձախողման, եթե այն չվերանախագծվի կամ չկատարելագործվի: Այս ձախողման հետևանքով բաղադրիչները կարող են արձակվել շրջակա միջավայր: Ծրագրի տարածքի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Հոսքի մաքրման չենթարկված կոնտակտային ջրերը կարող են աղտոտել ստորգետնյա ջրերը, կարող են հասնել և ազդեցության ենթարկել մակերևութային ջրերը: Ստորգետնյա ջրերը նաև արձակվում են Սպանդարյան-Կեչուտ թունել՝ թունելի այն հատվածում, որտեղ պատերը ծորանցումներ ունեն: Ստորգետնյա ջրերի ուղիղ բեռնաթափում Կեչուտի ջրամբար տեղի չի ունենում, սակայն ստորգետնյա ջրերը, որոնք բեռնաթափվում են աղբյուրներ, հոսքեր և Սպանդարյան-Կեչուտ թունել, թափվելու են ջրամբար: Հանքի բացահանքերի շրջակայքում խանգարված տարածքները կարող են գոյացնել թթվային դրենաժ, որը կհոսի անմիջապես մակերևութային ջրեր: Երկրաշարժի դեպքում առաջացող պայմաններում, դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամաս, ազդեցություն ունենան Կեչուտի ջրամբարի վրա, Կեչուտ-Սևան թունելի միջոցով հնարավոր ազդեցություն ունենան Սևանա լճի վրա: Ստորգետնյա ջրերը ուղղակիորեն չեն թափվի Կեչուտի ջրամբար, քանի որ Կեչուտի ջրամբարի տակ կան դեպի ներքև հոսք ուղղահայաց հիդրավլիկ սահանցումներ: Թթվային ապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի: Մակերևութային ջրեր և ստորգետնյա ջրեր թթվային դրենաժի թափանացման հետևանքով գետերը, ջրամբարները և լճերը կհագենան մետաղներով և այլ բաղադրիչներով, որը կարող է հանգեցնել առավելագույն թույլատրելի սահմանաչափի գերազանցմանը: Ազդեցություն կրած ջրերի պոտենցիալ միախառնումը նախ Կեչուտի ջրամբարի ջրերի հետ, իսկ հետո Կեչուտի ջրամբարի ջրերինը՝ Սևանա լճի ջրերի հետ, հավանաբար չի առաջացնի Սևանա լճի կոնցենտրացիաների նշանակալի կամ նույնիսկ չափելի փոփոխություններ՝ երկու ջրամբարներում հերթականությամբ նոսրանալու և Սևանա լճի չափսերի պատճառով:

Lragir.am,
14-08-2019 19:29