Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

14-08-2019 20:30

Հայերենն այլ լեզուներից հազարավոր բառեր է փոխառել և շարունակում է փոխառել. այդպես են վարվում աշխարհի բոլոր զարգացած լեզուները: Հայոց լեզվի ճկուն բառակազմության շնորհիվ օտար բազմաթիվ  բառերի համարժեքներ են ստեղծվել և ստեղծվում: Ստորև ներկայացնում ենք օտար բառերի մի ցանկ և առաջարկում հայերեն ընդունելի համարժեքները՝ հորդորելով նախապատվությունը տալ հայերենին: Նպատակը օտար բառերի նկատմամբ դրանց լիակատար հաղթանակը ապահովելն է: Տրված բառերը հիմնականում գրանցված են բառարաններում, գործածվում են մամուլում և այլուր, այդ թվում՝ բանավոր խոսքում: Գործածենք հայերեն այս բառերը. ադմինիստրատիվ – վարչական բլոկնոտ – նոթատետր բրելոկ – բանալեկալ գարանտ – երաշխավոր գարանտիա – երաշխիք, երաշխագիր, 2. երաշխավորություն, երաշխավորագիր դիսկուսիա – բանավեճ դուետ – զուգերգ էլեմենտար – տարրական էքսպոնատ – ցուցանմուշ թեորիա – տեսություն խրոնոլոգիա – ժամանակագրություն կերամիկա – 1. խեցեգործություն, 2. խեցեղեն կոմպենսացիա – փոխհատուցում հիպոթեզ – վարկած, ենթադրություն մասաժիստ – մերսող մարկա – 1. նամականիշ, 2. մակնիշ միկրոսկոպ – մանրադիտակ ուլտիմատում – վերջնագիր պացիֆիստ – խաղաղասեր ռեակցիոն – հետադիմական սեկցիա – 1. մասնախումբ, 2. բաժին, բաժանմունք, մաս սոլիդ – 1. ծանրակշիռ, 2. պատկառելի, 3. ներկայանալի սուբյեկտիվ – 1. ենթակայական, 2. անձնական, անհատական սուվերեն – ինքնիշխան ստարտ – մեկնարկ օբյեկտիվ – 1. առարկայական, 2. անկողմնակալ, անաչառ օպոզիցիա – ընդդիմություն ֆասադ – ճակատամաս (շենքի՝ կառույցի) ֆինիշ – 1. ավարտ վերջնագիծ ֆրոնտ – 1. ճակատ, 2. ռազմաճակատ ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Lragir.am,
14-08-2019 20:30