Արարատ Արմենիայի փառահեղ հաղթանակը. մնաց մեկ քայլ

14-08-2019 21:54

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Արարատ-Արմենիան Թբիլիսիում 2-0 հաղթեց Սաբուրթալոյին և անցավ փլեյ-օֆֆ փուլ: Գոլերը խփեցին Անտոն Կոբյալկոն և Պետրոս Ավետիսյանը: Հիշեցնենք, որ առաջին խաղում Երևանում Արարատ-Արմենիան պարտվել էր 1-2 հաշվով: Տեղեկացնենք, որ Արարատ-Արմենիան փլեյ-օֆֆ փուլ հասած առաջին հայկական ակումբն է: Փլեյ-օֆֆում Արարատ-Արմենիայի մրցակիցն է Լյուքսեմբուրգի Դուդելանժը: Այս փուլն անցնելու դեպքում Արարատ-Արմենիան կխաղա Եվրոպա լիգայի խմբային փուլում:  

Lragir.am,
14-08-2019 21:54