Արցախի պետական նախարարն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվիրակությանը

14-08-2019 23:27

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Կարին Մարկիդեսին, ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին և Արցախի ծրագրի ղեկավար Նոննա Պողոսյանին: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը, որին մասնակցել է նաև կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են համալսարանի և Արցախի կրթական ու տնտեսական ոլորտներում համագործակցության առկա ու նոր ուղղությունները: Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը պետական նախարարին է ներկայացրել տաղանդավոր երիտասարդներին աջակցելու, տնտեսության համար անհրաժեշտ մասնագետների պատրաստելու, Արցախի պետական համալսարանի հետ հետազոտական ծրագրեր իրականացնելու առաջարկներ: Գրիգորի Մարտիրոսյանը բարձր է գնահատել Արցախի կառավարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև համագործակցության բարձր մակարդակը և հայտնել կառավարության աջակցությունն այդ ծրագրերի իրականացմանը:

Lragir.am,
14-08-2019 23:27