Լևոն Արոնյանը հաղթեց Grand Chess Tour-ի Սենթ Լուիսի մրցաշարում

15-08-2019 08:30

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց  Grand Chess Tour-ի Սենթ Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  կայծակնային մրցաշարում Արոնյանը մրցումային երկրորդ օրը կրեց երկու պարտություն, 3 պարտիա ավարտեց հաղթանակով, իսկ 4 պարտիայում գրանցվեց ոչ-ոքի: 36 հնարավորից հավաքելով 22 միավոր՝ Արոնյանը դարձավ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող: Երկրորդ տեղում 21,5 միավորով Չինաստանից Դին Լիժենն է, իսկ եռյակը եզրափակեց Ֆրանսիայից Մաքսիիմ Վաշիե-Լագրավը նույնքան՝ 21,5 միավորով: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 6-րդն է միայն:

Lragir.am,
15-08-2019 08:30