Հայտնի է Փոնիչալա-Մառնեուլի-Գուգութի ճանապարհի վերանորոգման աշխատանքների մեկնարկի ժամկետը

15-08-2019 17:05

Հայ-վրացական Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող Փոնիչալա-Մառնեուլի-Գուգութի ճանապարհի 85-98-րդ կիլոմետր հատվածի վերանորոգման աշխատանքները մեկնարկելու են օգոստոսի 19-ին: Ինչպես տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից, այդ մասին հայտնում են Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայությունից: «Վերոնշյալով պայմանավորված ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգութի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթևեկը: Վերանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը»,- ասված է դեսպանության էջում կատարված գրառման մեջ:

Lragir.am,
15-08-2019 17:05