Շարունակվում են Չորաթան վարչական շրջան- ձեռնոցի գործարան 418 մետր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

20-08-2019 18:14

Շարունակվում են Չորաթան վարչական շրջանից ձեռնոցի գործարան տանող 418 մետր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության կողմից: Ճանապարհի հիմնանորոգման շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, կառուցվում են ջրահեռացման համակարգեր, տեղադրվում են բազալտե եզրաքարեր, իրականացվում է  ճանապարհի նոր պատվածք:

Lragir.am,
20-08-2019 18:14