Հայաստանը պատրաստ է նաեւ Ամուլսարի հարցով արբիտրաժային գործընթացին. Տիգրան Ավինյան

20-08-2019 19:43

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է այն մտահոգություններին, թե «ՀՀ կառավարությունը Ամուլսարի հարցով վախեցել է միջազգային ճնշումներից ու արբիտրաժից»: ՀՀ փոխվարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Կառավարությունը շատ լավ պատկերացնում է իրավիճակը, ինչպես նաև քայլերը և անհրաժեշտ գործողությունները ցանկացած սցենարի դեպքում, այդ թվում նաև հավանական արբիտրաժային գործընթացում: «Բոլոր հնարավոր զարգացումների պարագայում պետությունը պատրաստ է լինելու արբիտրաժային գործընթացին: Հետևապես, այն մեղադրանքները, թե կառավարությունը վախեցել է միջազգային ճնշումներից և արբիտրաժից, տեղիք է տալիս միջազգային կորպորացիաների սպառնալիքներին, իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, և բացառվում է, որ արտաքին ճնշումների ազդեցության տակ որոշումներ կայացվեն»,- գրել է Ավինյանը: Նա տեղեկացրել է, որ մինչև «ELARD»-ի փորձաքննության հրապարակումը և նույնիսկ մինչև Լիդիանի պաշտոնական ծանուցումը վեճի մասին՝ կառավարությունը ձեռնարկել էր անհրաժեշտ բոլոր քայլերը` պատշաճ կերպով գնահատելու արբիտրաժային գործընթացի ընթացքում պետության հավանական իրավական փաստարկները, դիրքորոշումը և առհասարակ հնարավորությունները:

Lragir.am,
20-08-2019 19:43