Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են ԼՂ հակամարտությունը

20-08-2019 21:29

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն օգոստոսի 20-ին լրատվամիջոցներին ներկայացրել է  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռոսիյսկայա Գազետա» թերթը, Պեսկովը նշել է, որ  Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Բրեգանսոնում հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային հակամարտություններն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունը: Պեսկովի խոսքով՝ բանակցությունները եղել են հագեցած, կառուցողական և վստահելի: Ըստ խոսնակի՝ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հակամարտություններին՝ Բալկաններ, Լեռնային Ղարաբաղ, բավականին լուրջ խոսել են կլիմայի փոփոխությունների, Արկտիկայի իրավիճակի մասին:

Lragir.am,
20-08-2019 21:29