«Ամուլսար մտնելու ցանկացած փորձ բնակչությունը խոչնդոտելու է». Փաստինֆո

21-08-2019 13:21

«Ամուլսար մտնելու ցանկացած փորձ բնակչությունը խոչնդոտելու է»,-այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը: Նա ընդգծեց, որ երեկ համայնքում տեղի ունեցած քննարկման արդյունքում հասկացել են՝ բնակչությունը պատրաստակամ ու հաստատակամ է իր որոշման մեջ: «Մեծից փոքր, կին, երեխա մինչև վերջ պետք է պաշտպանենք Ամուլսարը: Մեր քայլերը շարունակելու են կրել խաղաղ բնույթ»,-նշեց Բունիաթյանը: Խոսելով հետագա քայլերի մասին, բնակիչն ասաց, որ դրանք կախված են լինելու տվյալ պահի զարգացումներից: «Քանի դեռ կառավարության կողմից չկա կոնկրետ գործողություն, չկան ոստիկանական զորքեր և այլն, մենք ապրելու ենք մեր բնականոն կյանքով»,-«Փաստինֆո»-ին հայտնեց Բունիաթյանը:

Lragir.am,
21-08-2019 13:21