Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունն Ամուլսարի հարցով

21-08-2019 14:10

ՀՀ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը օգոստոսի 21-ին ուղարկելու է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետեւյալ հանձնարարությամբ. Պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում», գրել է վարչապետը:

Lragir.am,
21-08-2019 14:10