Պաշտպանի աջակցությամբ հաշմանդամություն ունեցող քաղաքացու համար բնակության շենքի բակում կայանատեղի է առանձնացվել

21-08-2019 14:29

Հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է  Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր բնակության շենքի բակում ավտոմեքենան անխոչընդոտ կայանելու նպատակով առանձնացված կայանատեղի հատկացնելու հարցում: Դիմողի փոխանցմամբ՝ աշխատանքից տուն է վերադառնում երեկոյան ժամերին, ինչի պատճառով պարբերաբար խոչընդոտներ են առաջանում ավտոմեքենան կայանելու հարցում: Բացի այդ, տեղաշարժման սահմանափակումներ ունենալու պատճառով ավտոմեքենան չի կարողանում կայանել հարակից շենքի բակային տարածքում, քանի որ տվյալ դեպքում իր համար լրացուցիչ բարդություններ են առաջանում աստիճաններով բնակարան բարձրանալու հետ կապված: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում քաղաքացու բարձրացրած խնդիրը դրական լուծում էստացել: Պետական մարմիններին ուղղված գրությունների արդյունքում Երևանի քաղաքապետարանի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից կատարվել են համապատասխան գծանշման աշխատանքներ:  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին

Lragir.am,
21-08-2019 14:29