Հայաստանում առաջիկա 5 օրերին տեղումներ չեն կանխատեսվում

21-08-2019 15:31

Հայաստանի Հանրապետությունում առաջիկա 5 օրվա ընթացքում տեղումներ չեն կանխատեսվում և գրեթե ողջ տարածքում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Վերջին 20 օրվա ընթացքում հանրապետությունում գրեթե տեղումներ չեն դիտվել և առաջիկա 5 օրերին չեն կանխատեսվում: Օդի ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից բարձր է 4-5 աստիճանով և առաջիկա օրերին առանձնապես չի նվազելու: Պայմանավորված այս գործոններով, հանրապետության գրեթե ողջ տարածքում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, որը առաջիկա օրերին չի մեղմվելու: Ուստի կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները, ձեր կողմից կրակի հետ ցանկացած անզգուշություն, կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ»,- նշել է Սուրենյանը:

Lragir.am,
21-08-2019 15:31