Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գործով մեղադրյալ Սմբատ Բարսեղյանին ազատ արձակելու միջնորդությունը

21-08-2019 15:27

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացավ ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանները միջնորդություններ ներկայացրին Սմբատ Բարսեղյանին ազատ արձակելու վերաբերյալ: Դատարանը որոշում կայացրեց՝ մերժել ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանը հետաձգեց դատական նիստը, հաջորդ դատական նիստին իրեղեն ապացույցները դատարան բերելու համար: Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 28-ին: Գործով ամբաստանյալ` «Սասնա ծռեր» խմբի 10 անդամներից կալանքի տակ են Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ:

Lragir.am,
21-08-2019 15:27