ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիներ դատապարտում են ՀՀ Ոստիկանության գործողությունները

21-08-2019 15:24

Օգոստոսի 19-ին, ՀՀ ոստիկանությունը խիստ անհամաչափ ուժ կիրառեց՝ սահմանափակվելով քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության և ազատ տեղաշարժվելու իրավունքները: Ոստիկանության ծառայողների կիրառած բռնության արդյունքում կան տուժողներ, որոնցից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նույն օրն առավոտյան, Բաղրամյան 26-ում կուտակված ոստիկանական ուժերը մի քանի շարքով պահպանում էին ՀՀ նախագահական նստավայրը, որտեղ տեղի էր ունենում Ամուլսարի շահագործման հարցով հանդիպում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Ի սկզբանե ոստիկանական ուժերը կանգնած էին նստավայրի դիմաց՝ միաժամանակ բաժանելով փոքրաթիվ հանրությունը մի քանի մասի և թույլ չտալով մոտենալ նստավայրի արդեն իսկ փակ դարպասներին: Ավելի ուշ, երբ Բաղրամյան 26-ում ավարտվեց քննարկումը, քաղաքացիները որոշեցին հանրային քննարկում անցկացնել ԱԺ-ին հարակից այգում, որի դարպասները անցյալ տարվա հոկտեմբեր ամսից բացվել էին հանրության առջև: Սակայն, երբ քաղաքացիները տեղ հասան, նրանց մուտքը ԱԺ-ի հարակից այգի արգելափակվեց ոստիկանների կողմից: Առնվազն 20 րոպե սպասելուց հետո քաղաքացիները՝ փաստացի չունենալով հանրային քննարկում անցկացնելու տարածք, ստիպված էին այն իրականացնել Բաղրամյան պողոտայում, որը ոստիկանության բիրտ ուժի կիրառմամբ և քաղաքացիներին բերման ենթարկելու միջոցով կասեցվեց: Բերման ենթարկելու ժամանակ ոստիկանները կրկին խախտեցին քաղաքացիների մի շարք իրավունքներ, այն է՝ խաղաղ հավաքների ազատության և ազատ տեղաշարժվելու իրավունքները: Մենք՝ ներքոստորագրյալներս խստորեն դատապարտում ենք ոստիկանության նման գործելաոճը, որը հիշեցնում է ոչ վաղ անցյալում կիրառվող մեթոդներն ու մոտեցումները: Հայտարարությունը բաց է միանալու համար: Զարուհի Հովհաննիսյան – իրավապաշտպան Նինա Կարապետյանց – իրավապաշտպան Արա Ղարագյոզյան – իրավապաշտպան Լիլիթ Մարտիրոսյան – իրավապաշտպան Եղիա Ղազարյան Գայանե Շագոյան – մշակութային մարդաբան Սամվել Սաղաթելյան Արամայիս Ամիրբեկյան Համլետ Մելքումյան – մշակութային մարդաբան Հովհաննես Հովհաննիսյան Ստելլա Չանդիրյան Արա Պետրոսյան Սարգիս Հովսեփյան Մարիա Պողոսյան Թագուհի Գալստյան Գայա Մինասյան Կարեն Հակոբյան – երաժիշտ, պայքարող Արթուր Պետրոսյան Անի Հակոբջանյան Մաքս Վարժապետյան – ակտիվիստ Մարիամ Կուրշուդյան – իրավապաշտպան Նարինե Գրիգորյան Վահրամ Մարտիրոսյան – գչող, կինոդրամատուրգ Վարդուհի Լալայան Մերուժան հովսեփյան Սյուզաննա Բոշյան Վարուժան Գաբրիելյան Օլեգ Դուլգարյան – իրավապաշտպան Էվիյա Հովհաննիսյան Մկրտիչ Մաթևոսյան Արմեն Հայաստանցի Գրիգոր Ջանիկյան – «երիտասարդները հանուն փոփոխության» ՀՆ նախագահ Լուսինե Կոսակյան Մարիամ Բադալյան-Չախոյան Գոգա Հովեր Գագիկ Չարչյան Աշոտ Գրիգորյան – Էկոլոգ, ԵՀՄՖԻ նախագահ Լուսինե Խառատյան Կարեն Մարության Սվետա Հովակիմյան Շանթ Ոսկերիչյան Հովսեփ Մանուկյան Լալա Ասլիկյան Սոս Ավետիսյան Մարինա Հովհաննիսյան Շուշան Հովհաննիսյան Նատալյա Մարտիրոսյան Գալինա Ադամյան Դավիթ Քոչունց Աշոտ Գժոյան

Lragir.am,
21-08-2019 15:24