Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմը միացել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը

21-08-2019 15:37

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմը միացել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի բարեգործական նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է կոմիտեի ղեկավարի մամուլի խոսնակ Ջեմմա Համբարձումյանը: «Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմը միացել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի բարեգործական նախաձեռնությանը: 15 000 մասից կազմված փազլի մեկ կտորը, Վահագն Վերմիշյանն առաջարկել է գնել նշված 1000 դրամի փոխարեն կրկնակի՝ 2000 դրամով»,- գրել է Համբարձումյանը: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը նախաձեռնությամբ է հանդես եկել, որը կօգնի գյումրեցի 1 կամ 2 անօթևան ընտանիքի բնակարան ունենալ: 15 000 կտոր ունեցող փազլի է վերածվել գյումրեցինկարիչ, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը: Մինչեւ սեպտեմբերի 21-ը 15 000 մասից կազմված փազլի մեկ կտորը 1000 դրամով գնել ու Գյումրին տնակներից ազատելու բարեգործական նախաձեռնությանը միանալ կարող ենբոլորը: Փազլի առաջին 9 կտորը գնել է ՀՀ վարչապետը, վերջին կտորը ևս Նիկոլ Փաշինյանինն է, ով անձամբկտեղադրի վերջին մասնիկը սեպտեմբերի 21-ին:

Lragir.am,
21-08-2019 15:37