Երկրաշարժ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արեւելք

21-08-2019 16:45

Այսօր՝ օգոստոսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 14:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:20-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.070 եւ արեւելյան երկայնության 43.960 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ. ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժին հետեւել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:

Lragir.am,
21-08-2019 16:45