Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ

23-08-2019 17:19

Օգոստոսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ շատ ուրախ է կրկին հանդիպել դեսպանին, ով այս տարիների ընթացքում իր գործունեությամբ ապացուցել է, որ Հայաստանի իրական բարեկամն է: Արարատ Միրզոյանը հավելել է, որ իր համար շատ հաճելի էր համագործակցել դեսպան Սվիտալսկու հետ: ԵՄ դեսպանի խոսքով՝ իր համար պատիվ էր աշխատանքը Հայաստանի համար կարեւոր զարգացումների այս փուլում եւ ընդգծել է, որ հատկապես վերջին երկու տարիների ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել Հայաստան-ԵՄ հարաբերություններում, ինչում իր դերն ունի նաեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգը: Հանդիպման ավարտին Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է, որ ԵՄ-ը Հայաստանի համար կարեւոր գործընկեր է եւ մենք պիտի շարունակական ջանքեր գործադրենք ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերջնական վավերացման եւ համատեղ օրակարգի մնացյալ ուղղություններով նոր հաջողություններ գրանցելու ուղղությամբ:

Lragir.am,
23-08-2019 17:19