«Արմավիր» ՔԿՀ–ում հայտնաբերվել է կնոջ և աներորդու սպանությունների մեջ մեղադրվողի դին

23-08-2019 18:19

«Արմավիր» ՔԿՀ–ում այսօր՝ օգոստոսի 23-ին կալանավորի դի է հայտնաբերվել: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունիցհայտնում են, որ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը հայտնաբերել է կալանավորված անձ, 64–ամյա Ժորա Հակոբյանի դին՝ պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում: Ժ. Հակոբյանը մեղադրվում էր կնոջ և աներորդու սպանությունների համար:

Lragir.am,
23-08-2019 18:19