«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս խոցելի խմբերի հետ աշխատանքին

23-08-2019 21:32

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը, որն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, այս տարի կմեկնարկի օգոստոսի 23-ից: ««Ֆրեսկոն» սահմանափակում չունի, կարող են ներկայացվել տարբեր կրոնների ֆիլմեր, եթե այդ ֆիլմերը քարոզում են արժեքներ, ինչպիսիք են՝ մարդասիրությունը, խաղաղությունը, անդրադառնում են ընտանեկան արդիական խնդիրներին և ուղղված են վերականգնելու ընտանեկան արժեքները» այսօր լրագրողներին ներկայացրեց փառատոնի խորհրդի անդամ Հրայր Թովմա Վարդապետ Խաչատրյանը: Ութ օր տևեղությամբ փառատոնը ներառում է և ֆիլմերի դիտում-քննարկումներ, ինչպես դահլիճներում` Մոսկվա կինոթատրոն, Հայաստանի նկարիչների միություն, այնպես էլ բացօթյա տարածքներում, և համերգային ծրագրեր ու մշակութային ճամբար՝ Սաղմոսավանքում: «Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս խոցելի խմբերի հետ աշխատանքին, փառատոնին ներգրավված են կամավորներ տարբեր տարիքային խմբերից, ինչպես նաև հաշմանդամներ: Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաները կամավորների աջակցոությամբ պատրաստել են հուշանվերներ՝ հայկական խաչքարեր՝ Նորատուսի, Գեղարդի, Էջմիածնի և Ջուղայի, որոնք փառատոնի հանդիսավոր բացման ժամանակ օգոստոսի 24-ին Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների տարածքում բաժանվելու են հանրությանը: «Մեր կյանքում հաշմանադամներն օգնում են մեզ գիտակցել, թե Աստված իմ, մենք ինչից ենք բողոքում, կան մարդիկ որոնք չունեն ոտքեր, ձեռքեր, բայց ուժ են գտնում իրենց մեջ հաղթահարելու կյանքի դժվարին պահերն ու հասնում բարձունքների» փառատոնի հյուրերից Նատալյա Կռելը խոսելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանցից՝ շեշտում է,որ խոսելով բացասականից, մարդիկ ապրում են բացասական էմոցիաներով, իսկ դրականից խոսելու դեպքում՝ դրական էմոցիաներով են ապրում: Փառատոնին ֆիլմերն ընտրվում են հաշվի առնելով ոչ թե օպերատորական, կամ համակարգչային և այլ աշխատանքները, այլ զուտ մարդասիարական և բարոյական արժեքներ քարոզելու տեսանկյունից, որոնք ժխտում են պատերազմները, բռնությունը: Ծրագրում ցուցադրվելու են միջազգային փառատոնային ֆիլմեր՝ խաղարկային, անիմացիոն, լիամետրաժ, կարճամետրաժ, դեբյուտային: Հայաստանը այս տարի կներկայացնի երեք ֆիլմ՝ Արսեն Առաքելյանի «Հայելու միջով» 30րոպե տևողությամբ , Լիլիթ Բարսեղյանի «130-րդը» 60րոպե տևողությամբ և Քրիստինե Ղազարյանի «Սարերում» 17րոպե տևողությամբ ֆիլմերը: Փառատոնին ներկայացված 32 երկրների 2000 դիմորդներից ընտրվել են 37 ֆիլմ 17 երկրից՝ ԱՄՆ, Իտալիա, Սերբիա, Իրան, Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան… Նարա Մարտիրոսյան

Lragir.am,
23-08-2019 21:32