Հայտնի են աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները

24-08-2019 00:16

Ֆորբս հանդեսը հրապարակել է ամենաբարձ վարձատրվող դերասանուհիների ցանկը: Այն գլխավորում է ամերիկացի Սքարլեթ Յոհանսոնը, որի տարեկան եկամուտը կազմել է 56 միլիոն դոլար: Այդ գումարի մեծ մասը՝ 35 միլիոնը, ստացել է որպես հոնորար «Վրիժառուներ. եզրափակիչ» ֆիլմում նկարահանումների համար: Երկրորդ տեղը կոլումբիական ծագմամբ ամերիկաց Սոֆիա Վերգարան է 44.1 միլիոն դոլարով: Երրորդը Ռիզ Ուիզերսփունն է 35 միլիոն դոլարով:

Lragir.am,
24-08-2019 00:16