Ոստիկանները հայտնաբերել են հեծանիվների համար նախատեսված հատվածում կայանված ավտոմեքենան

24-08-2019 14:57

Օգոստոսի 23-ին համացանցում մի լուսանկար էր տարածվել, որում երևում է մի մեքենա՝ կայանած ճանապարհի հեծանիվների համար նախատեսված հատվածում: Օգոստոսի 24-ին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են մեքենան: Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Հարգելի վարորդներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է:

Lragir.am,
24-08-2019 14:57