Իրանը նոր հրթիռ է փորձարկել

24-08-2019 15:07

Իրանը հաջողությամբ նոր հրթիռ է փորձարկել, հայտնում է Ասոշիեյթիդ Պրեսը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությանը: Հրթիռի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում: Այս շաբաթ Իրանը ներկայացրել էր Բավար-373 զենիթահրթիռային համալիրը:

Lragir.am,
24-08-2019 15:07