Եղանակն առաջիկա օրերին

24-08-2019 16:06

Առաջիկա 5 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Օգոստոսի 24-ի ցերեկը և 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավային՝  3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-27-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում օգոստոսի 24-ի ցերեկը և 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Lragir.am,
24-08-2019 16:06