Վերին Լարսի զննման պայմանները. Սպայկայի հաղորդագրությունը

24-08-2019 17:07

Հայկական դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարները, որոնց նկատմամբ նշանակված է մաքսային զննում արդեն երրորդ օրն է շարունակում են կանգնած մնալ Վերին Լարսի անցակետում. կուտակումները  շարունակվում են: Ինչպես հայտնել  էինք ավելի վաղ՝ տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման, ապահոված չէգյուղմթերքի պահպանման համար անհրաժեշտ պայմաններով և առաջին հերթին՝ գյուղմթերքի բեռնաթափման, բեռնաբարձման և պահպանման աշխատանքների  համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմով: Կից տեսանյութում պարզ երևում է՝  ինչ պայմաններում է կատարվում գյուղմթերքի զննումը Վերին  Լարսում և կից նկարներում ինչպես պետք է լինի գյուղմթերքի բեռնաթափումը, բեռնաբարձումը սառնարանային պայմաններում, որի արդյունքում չի խախտվում ջերմաստիճանային ռեժիմը: Հ.Գ. Դեղձով բեռնված մեքենաները սկզբից անցել են ռենտգենային ստուգում, որի արդյունքները եղել են դրական: Նրանից հետո նշանակել զննում, որի հիմնավորումը չկա:  Ինչևիցէ ընկերությունը պատրաստ է կատարել մաքսային մարմնի պահանջը, եթե վերջիններս դեղձի մաքսային զննման ողջ գործընթացը /բեռնաթափումը, տեղափոխումը զննման վայր, բեռնաբարձումը/ իրականացնեն անհրաժեշտ ջերմային ռեժիմի պահպանմամբ:  Տեսանյութը դիտել այստեղ. https://we.tl/t-aQwawXQX2F

Lragir.am,
24-08-2019 17:07