«Մալաթիա մոլ»-ում հրդեհի հետևանքով նախնական տվյալներով տուժել է վեց մարդ

24-08-2019 17:43

Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն: Եվս 2 տուժած տեղափոխվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ:

Lragir.am,
24-08-2019 17:43