Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» բժշկական կենտրոն

24-08-2019 19:09

Հրդեհի վայրում աշխատում է շտապօգնության 6 բրիգադ, տեղում օպերատիվ վեհասկողություն են իրականացնում նաև առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և խորհրդական Աշոտ Սարգսյանը: Բարձր պատրաստվածության է բերվել նաև Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը: Ավելի վաղ հայտնել էինք, որ նախնական տվյալներով 6 անձ գտնվում է Երևանի երկու բժշկական կենտրոններում: Տուժածների առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ:

Lragir.am,
24-08-2019 19:09