Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միացել է հրդեհաշիջման աշխատանքներին՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկա և անձնակազմ

24-08-2019 20:35

Այսօր ժամը 13:00-ի սահմաններում հրդեհ է բռնկել Կապանի տարածաշրջանի Չափնի եւ Սևաքար բնակավայրերի հարակից տարածքում: Այրվում է բուսածածկույթ տարածք: Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության մի քանի մարտական հաշվարկ, «Հայանտառի» Կապանի մասնաճյուղի անձնակազմը, որոնց միացել են նաև զինվորականներ և գյուղացիներ: Հաշվի առնելով հրդեհի՝ մեծ արագությամբ տարածվելու հանգամանքը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը օպերատիվ կերպով միացել է հրշեջաշիջման աշխատանքներին՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկա և անձնակազմ: Այս պահին դեպքի վայրում են կոմբինատի Բելազ մակնիշի թվով երեք ջրցան մեքենա, երեք ջրցան Կամազներ, երեք բեռնիչ մեքենա և երկու էվակուատորներ: Հրդեհի ծավալները դեռևս պարզ չեն, ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները հրդեհի տարածում կանխելու և հնարավորինս արագ մարելու համար: Այս մասին տեղեկացնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը:

Lragir.am,
24-08-2019 20:35