Խոստանում եմ հաջորդ տարի Կապանի օրը անցկացնել կապանցիների հետ. Վարչապետ

25-08-2019 10:14

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Մեկնաբանություններում տեսա, որ նախորդ շաբաթ իմ ամենասիրելի քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է եղել, իսկ ես չեմ իմացել ու չեմ շնորհավորել: Հանդիսավոր կերպով խոստանում եմ հաջորդ տարի Կապանի օրը անցկացնել կապանցիների հետ (սա չի նշանակում, թե այս ընթացքում Կապան չեմ այցելելու): Մինչ այդ, սիրելի կապանցիներ, ընդունեք իմ ուշացած բայց ջերմ ու հարազատական շնորհավորանքները: Մինչ հանդիպում:

Lragir.am,
25-08-2019 10:14