«Մալաթիա մոլի» շենքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. news.am

25-08-2019 14:30

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Հրդեհի վայրում է նաեւ «Մալաթիա մոլի» սեփականատեր, գործարար Սամվել Ալեքսանյանը, հայտնում է news.am-ը: Նշենք, որ լուսադեմին հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը: Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Lragir.am,
25-08-2019 14:30