Իրանի արտգործնախարար Զարիֆը եկել է Բիարից

25-08-2019 20:18

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը այցելել է ֆրանսիական Բիարից, որտեղ տեղի է ունենում G7 գագաթնաժողովը, հայտնում է Associated Press-ը. Ֆրանսիայի նախագահական պալատի ներկայացուցիչը հայտնում է, որ Զարիֆը Բիարից է եկել Ֆրանսիայի արտգործնախարար Լը Դրիանի հրավերով, Ֆրանսիայի եւ Իրանի նախագահի նախաձեռնությունների քննարկման համար: Ըստ տեղեկությունների՝ ամերիկյան կողմի հետ Զարիֆի հանդիպում նախատեսված չի: Associated Press-ը հայտնում է, որ օրերս Զարիֆն հանդիպել է Մակրոնի հետ:

Lragir.am,
25-08-2019 20:18