Խոշոր հրդեհ Չապնի և Սևաքար գյուղերի տարածքներում. Բնակչությունը տարհանվել է

26-08-2019 00:40

Օգոստոսի 25-ին, ժամը 11:40-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի և Սևաքար գյուղերի տարածքների հետազոտություն, ինչի արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հրդեհի 5-6, իսկ Սևաքար գյուղի ուղղությամբ՝ 2 ակտիվ օջախ: Նշված տարածքում նոր օջախների հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում 25 փրկարար, 21 զինծառայող, հարակից գյուղերի 15 բնակիչ, «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատից 1 ջրատար: Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 100 հա: Ժամը 18:30-ից մինչև 19:40-ը մեկ մարտական հաշվարկ Շուռնուխ գյուղի մոտակայքում իրականացրել է հերթապահություն. հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Օգոստոսի 24-ին, ժամը 14:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Չապնի գյուղում՝ գերեզմանատան մոտակայքում, այրվում են դաշտեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են անտառածածկ և խոտածածկ տարածքներ: Ժամը 15:55-ից Չափնի և Սևաքար գյուղերի բնակչությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանվել է (110 բնակիչ): Ժամը 16:30-ից 20:07-ը Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 21-րդ կմ-ից մինչև Կապանի Գործարանային փողոցի (օդանավակայանի տարածք) հատվածը ՃՈ աշխատակիցների կողմից փակվել է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:49-ին: Այրվում է մոտ 70 հա անտառածածկ և մոտ 30 հա բուսածածկ տարածք: Ժամը 20:51-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Դեպքի վայրում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 3, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 3 աշխատակցի, տեղի 5 բնակչի և 3 հրշեջ-փրկարարի կողմից սահմանվել է հերթապահություն: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են պղնձամոլիբդենային կոմբինատի 3 ջրատար և մեկ տրակտոր:

Lragir.am,
26-08-2019 00:40